69 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Դևիդ Բոուին՝ տեղեկացնում է The Guardian-ը: «Դևիդ Բոուին հանգչել է խաղաղությամբ՝ շրջապատված ընտանիքով քաղցկեղի դեմ 18 ամսվա պայքարից հետո»,- նշված է Բոուիի ընտանիքի տարածած հաղորդագրությունում: Ընտանիքի անդամները խնդրել են հարգել ընտանիքի մենությունը վշտի ժամանակ: